Վերջին օրերին հոսպիտալացվել է 24 հղի կին, որոնցից 5-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ
Հանրապետությունում վերջին օրերի ընթացքում սուր շնչառական խնդիրներով հոսպիտալացվել է 24 հղի կին, որոնցից 5-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ նախարար Մուրադյանի, նրանցից 2-ը ներկայում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և նրանց վիճակը ևս աստիճանաբար բարելավվում է:
Ցավոք, գրանցվել է թոքաբորբով հիվանդ մեկ հղի կնոջ մահվան դեպք, ինչը, նախարարի զեկուցմամբ, պայմանավորված է եղել հիվանդության կտրուկ սրմամբ և բժիշկներին ուշ դիմելու հանգամանքով: Դեպքի առնչությամբ պատրաստվում են քննչական նյութեր: Արմեն Մուրադյանը նշել է, որ բոլոր հիվանդների վիճակն ուժեղացված կերպով վերահսկվում է:
Աղբյուրը` http://news.am/arm/news/305210.html