Մայրաքաղաքում և ՀՀ որոշ մարզերում մեքենաներ են արգելափակվել ձնակույտի մեջ
Հունվարի 5-ին, ժամը 04:12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Ոսկե աշխարհ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները «Porsche Cayene» մակնիշի 02 LO 202 պետհամարանիշի (վարորդ ՝ Ա. Ս.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Ժամը 02:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում` Եվրոպական համալսարանի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Փրկարարները «BMW 5» մակնիշի 34 FZ 608 պետհամարանիշի (վարորդ ՝ Ն. Բ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: Տեղում իրականացվել է նկարահանում:
Ժամը 00:51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ձորակապ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարները «Lexus GX» մակնիշի R964НУ777 պետհամարանիշի (վարորդ ՝ Ս. Հ.) ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից (1 ուղևոր):
Ժամը 01:48-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի վերջնամասում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra B» մակնիշի 34 ZL 074 պետհամարանիշի (վարորդ ՝ Հ. Հ.) ավտոմեքենան:
Ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Զովք-Գեղաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարները Զով-Գեղաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «BMW 5» մակնիշի 34 AO 176 պետհամարանիշի (վարորդ ՝ Խ. Ծ.) և «Vokswagen Golf 3» մակնիշի 01 DD 440 պետհամարանիշի (վարորդ ՝ Վ. Հ.) ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից (2 ուղևոր):
Աղբյուրը` tert.am