Վարչապետը Realease ընկերության նախագահի հետ քննարկել է քաղաքաշինական ներդրումային ծրագրեր
Հովիկ Աբրահամյանը ողջունել է ֆրանսիական ընկերության նախագահ պարոն Մաքինաջյանի ծրագրերն ու նախաձեռնությունները և հայտնել կառավարության աջակցությունը՝ դրանք կյանքի կոչելու գործում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ֆրանսիական Realease ընկերության նախագահ Ռեմի Մաքինաջյանին. Տեղեկացում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Զրուցակիցները քննարկել են քաղաքաշինական, այդ թվում բնակելի շենքերի կառուցման և սպասարկման ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող ներդրումային ծրագրեր: Անդրադարձ է կատարվել նաև ֆրանսիական մի շարք հայտնի բրենդերի՝ Հայաստանում ներկայացված լինելու հնարավորությանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է ֆրանսիական ընկերության նախագահ պարոն Մաքինաջյանի ծրագրերն ու նախաձեռնությունները և հայտնել կառավարության աջակցությունը՝ դրանք կյանքի կոչելու գործում:
Աղբյուրը` tert.am