Դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն

Դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց, այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 30-ի գիշերը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 30-ի ցերեկը, 31-ից հունվարի 2-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

 

Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը աստիճանաբար կնվազի 16-18 աստիճանով:

 

Երևանում դեկտեմբերի 30-ի գիշերը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ից հունվարի 2-ին սպասվում է ձյուն:

 

Երևանի դեկտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝          15.50C (1999 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -25.20C (2006 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝         -2.20C

 

 

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/