ՀՀ-ն և ՌԴ-ն փոփոխություններ են կատարել գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման մասին համաձայնագրում

ՌԴ Էներգետիկայի նախարարությունում դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» 2013թ.-ի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրության ստորագրման արարողությունը:

Արձանագրությունն ստորագրել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը և ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

 

 

 

 

 

Աղբյուրը` http://orer.am/