Աշխատանքային օրերը կսկսվեն հունվարի 8-ից. կառավարությունն այլ որոշում չկայացրեց

Ամանորից հետո տոնական օրերի հետ կապված աշխատանքային օրերի փոփոխություն չի արվել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, կառավարության արտահերթ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով տոներից հետո աշխատանքային օրերն սկսելու վերաբերյալ հարցին, որի մասին շատ է խոսվում:

«Այո, աշխատանքային օրեր են, որևէ փոփոխություն չի արվել, օրենսդրությունը գործում է: Նույնիսկ մենք որոշ նախարարների ու գերատեսչությունների ղեկավարների հետ հունվարի 4-ին աշխատելու ենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով, Ամանորը կնշվի դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը, հունվարի 4-ին և 5-ին Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրերն են, հունվարի 6-ին Հայաստանյաց Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը, իսկ հունվարի 7-ը՝ Մեռելոց է: Աշխատանքային օրերն սկսում են հունվարի 8-ից:

 

 

 

Աղբյուրը` http://news.am/