Ռուսաստանը կընդլայնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստերում ներկայացրել է Ռուսաստանի նոր միջոցառումները՝ ի պատասխան Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից ռուսական «Սու-24» ռմբակոծիչի խոցման: Այս մասին Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտնել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կլինեն նաև հետագա գործողություններ, որոնց մասին կհայտարարվի, կառավարության նախագահն արդեն ներկայացրել է դրանք նիստերում»,- հայտարարել է Դվորկովիչը: «Մենք հետևողականորեն կշարժվենք այդ ճանապարհով»,- հավելել է նա: Միաժամանակ Դվորկովիչը նշել է, որ կառավարությունը «առաջադրանք չունի Թուրքիայի հետ համագործակցությունից ամբողջովին հրաժարվելու»:
Աղբյուրը` http://www.1in.am/