Դամասկոսի ծայրամասում արմատականները հանձնում են զինամթերքը

Դամասկոսի հարավային ծայրամասում դեկտեմբերի 25-ին սկսվել է «Իսլամական պետության» եւ «Ջաբհաթ ան Նուսրա» արմատական խմբավորումների ծանր եւ միջին զինատեխնիկայի հանձնումը:
Ինչպես հայտնում է Al Mayadeen-ը, զինաթափումից հետո սկսվելու է Կադամ, Էլ Ասալի եւ Հաջար ալ Ասուադ շրջաններից վիրավորների առաջին խմբի տարհանումը:

Այս երեք տեղանքից բացի, ակնկալվում է, որ գրոհայինները դուրս կգան Յարմուկ ճամբարից, որը Սիրիայում պաղեստինցիների խոշորագույն ճամբարն է:
Հինգշաբթի Դամասկոսի հարավային ծայրամասեր են ժամանել ավտոբուսներ, որոնցով մոջահեդները կմեկնեն Բիր Քասաբ, հետո՝ Հոմս եւ Ռաքքա նահանգներ: Ընդհանուր առմամաբ տարհանվելու է 4.5 հազար մարդ: Դրա արդյունքում Յարմուկ ճամբարն ու մայրաքաղաքի հարավային շրջաններն ամբողջովին կմաքրվեն գրոհայիններից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

Աղբյուրը` http://orer.am