ՄԱԿ-ի 2016-2017 թվականների բյուջեն հաստատվել է 5.4 մլրդ դոլարի չափով

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան համաշխարհային կազմակերպության 2016-2017 թվականների բյուջեն հաստատել է 5.4 մլրդ դոլարի չափով, ինչը 400 մլն դոլարով գերազանցում է 2014-2015 թվականների բյուջեն։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Համապատասխան բանաձևը կոնսենսուսով ընդունվել է ԳԱ-ի լիագումար նստաշրջանում այն բանից հետո, երբ նախագծին հավանություն է տրվել ֆինանսական հարցերով զբաղվող 5-րդ կոմիտեի նիստում:

Փաստաթղթի համաձայն՝ ավելի քան 1.2 մլրդ դոլարը կուղղվի ՄԱԿ-ի քաղաքական հարցերի դեպարտամենտ, որը վերահսկում է 12 առաքելությունների ու ներկայացուցչությունների աշխատանքն աշխարհի տարբեր մասերում:

Հաստատված բյուջեի մեջ չեն մտնում խաղաղարար գործողությունների ծախսերը: Ընթացիկ ֆինանսական տարում՝ մինչև 2016 թվականի հունիսի 30-ը, այդ նպատակով հատկացված է 8.27 մլրդ դոլար:

 

 

 

 

830675 801606

 

Աղբյուրը` http://www.1in.am/