Կառավարությունը սահմանեց չաշխատող կանանց մայրության նպաստ ստանալու կարգը

Կառավարությունն այսօր հաստատեց չաշխատող կանանց՝ մայրության նպաստ ստանալու կարգը: Համաձայն դրա, հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկում, անկախ դրա տրման օրվանից, որպես ժամանակավոր անաշխատունակության սկիզբ, նշվում է հղիության 210-րդ օրը:

 

«Եթե քաղաքացին անաշխատունակության թերթիկ ստանալու համար դիմում է հղիության արձակուրդի իրավունք ձեռք բերելուց հետո, ապա քաղաքացուն հատկացվող անաշխատունակության թերթիկում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը մնում է անփոփոխ»,-ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

 

Նախարարն ընդգծեց, որ չեն համապատասխանում իրականությանը այն խոսակցությունները, թե մարտից նոր վճարելու են նպաստները: Որոշումը ուժի մեջ կմտնի հունվարի մեկից:

 

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/