Տ. Աբգար քահանան վերահաստատվեց եկեղեցական կարգի մեջ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ուկրաինայի հայոց թեմի նախկին հոգևոր սպասավոր Լևոն Գըլըճյանը վերահաստատվել է եկեղեցական կարգի մեջ, որպես ամուսնացյալ քահանա՝ Տեր Աբգար անունով: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Տնօրինության համար հիմք է ծառայել Լևոն (Տ. Աբգար քահանա) Գըլըճյանի քահանայական աստիճանի մեջ վերականգնվելու դիմում-խնդրանքը, նույն հարցի առնչությամբ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի միջնորդագիրը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի դրական եզրակացությունը: Դեկտեմբերի 21-ին` Երեկոյան ժամերգության ընթացքում, Մայր Տաճարում` Իջման Սուրբ Սեղանի առջև, ի ներկայության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, Տ. Աբգար քահանա Գըլըճյանը նորոգել է իր ծառայական ուխտը:

 

 

 

 

Աղբյուրը` http://shamshyan.com/