Թվային հեռարձակման կցուրդ սարքերն այս ամիս կլինեն Հայաստանում

Հայաստանում թվային հեռաձակման «դեկոդեր» կցուրդ սարքեր մատակարարող ընկերությունը հայտնում է, որ սարքերը երկար ժամանակ է, ինչ պատվիրվել են և այս ամիս պետք է լինեն Հայաստանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:

 

«Վստահաբար չեմ կարող ասել, որ հունվարի 1¬-ից կանցնենք թվային հեռարձակման, քանի որ պետք է սարքերը բաժանվեն անապահովության կարգավիճակ ունեցող ընտանիքներին:
Կառավարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է մշակեն բաշխման կարգերը»,¬- ասաց Ամալյանը` նշելով, որ բաշխման գորրծընթացը կարող է որոշակի ժամանակով երկարեցնել անալոգայինից թվային հեռարձակման անցումը:

 

Եթե նույնիսկ հունվարի 1¬-ին անցնումը չլինի, ապա հունվարի առաջին կեսին գործընթացն էական առաջընթաց կունենա: Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակմանն անցման ծրագրի համար նախատեսվող ծախսը կազմում է 16.9 մլն դոլար, որից 2.5 մլն նախատեսված է բացառապես սոցիալապես անապահով ընտանիքների համար կցուրդ սարքերը ձեռք բերելու համար:
 

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/