«Հրապարակ». Ժողովուրդն իշխանություններից խաբել ու «քցել» է սովորել
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում Է՝ ժողովուրդը իշխանություններից խաբել է սովորել։ Իշխանական մեր աղբյուրը նեղսրտած պատմեց, որ «ժողովուրդը քցել» է իրենց։ Պարզվում է՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը բավականին թվով մարդկանց մարզից բերել են Երևան, գումար տվել, կանաչ գրիչներ բաժանել ու ասել, թե այս գրիչով քվեարկեք։
Եվ, ահա, քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ փաստի առաջ են կանգնել՝ կանաչ գրիչով քվեարկած քվեաթերթիկների 90 տոկոսը եղել է «ոչ»։ Բայց պարզել, թե ովքեր են խախտել պայմանավորվածությունը, չի հաջողվել»:
Աղբյուրը` http://news.am/