Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» 3 դեպք. «ՀԺ»
Ընթացիկ տարվա հոկտեմբերից մինչև այժմ, այսինքն՝ գրիպի սեզոնին, Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» 3 դեպք։ Մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ այս տեղեկությունը հայտնել են առողջապահության նախարարությունից։
Վարակված է եղել 2 երեխա և 1 հղի, որոնք արդեն առողջացել են։ Առողջապահության նախարարությունը, սակայն, հիշեցնում է, որ «խոզի գրիպը» վաղուց արդեն դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքը, մարդու օրգանիզմը ծանոթ է դրան և ունի որոշակի հակամարմիններ։ Այդուհանդերձ, հարևան Իրանում խոզագրիպի հարյուրավոր դեպքեր կան, իսկ ավելի քան 30 մարդ մահացել է:
Աղբյուրը` http://shabat.am/