Ծանրորդ Գոռ Մինասյանն արծաթե մեդալ է նվաճել Ռուսաստանում

Հայաստանի հավաքականի գերծանրքաշային ծանրորդ Գոռ Մինասյանը Ռուսաստանում ընթացող Նախագահի գավաթի խաղարկությունում նվաճել է արծաթե մեդալ, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Պոկում վարժությունում Մինասյանը բարձրացրել է 195 կգ, իսկ հրումում՝ 230 կգ: Երկամարտի 425 կգ արդյունքով նա գրավել է երկրորդ տեղը:

Մրցաշարի հաղթող է դարձել ռուս Ռուսլան Ալբեգովը, ով երկամարտում գրանցել է 440 կգ արդյունք:

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գոռ Մինասյանը երկամարտի 437 կգ (203+234) արդյունքով գրավել էր չորրորդ տեղը` նաեւ փոքր բրոնզե մեդալ է նվաճելով պոկում վարժությունում:

 

 

 

Աղբյուրը` NEWS.am Sport