Ոստիկանները Մոսկվայից Երևան են տեղափոխել թմրամիջոցների իրացման մեջ մեղադրվողի

 

12 Դեկտեմբեր, 2015 13:35
Ոստիկանները Մոսկվայից Երևան են տեղափոխել թմրամիջոցների իրացման մեջ մեղադրվողի

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով դեկտեմբերի 11-ին, ժամը 20.30-ին Հայսատան է տեղափոխվել 1988 թ. ծնված Տիրան Հ.-ն, որը 2015թ. մարտի 4-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետի և 215 հոդվածի (մաքսանենգությունը) 2-րդ մասի հատկանիշներով:
Տիրան Հ.-ն փոխանցվել է Մալաթիայի բաժնի աշխատակիցներին: Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը` http://orer.am