Ռուսական հեռուստաընկերությունը մերժել է Ադրբեջանի բողոքը Արցախի վերաբերյալ
Ադրբեջանին այս անգամ հանգիստ չի տալիս ռուսական հեռուստաընկերություններից մեկը: Դեկտեմբերի 5-ին մասնավոր «LifeNews» հեռուստաընկերությունը մի տեսանյութ էր պատրաստել, որում Ադրբեջանը ներկայացվել էր առանց Ղարաբաղի:
Հեռուստաընկերության գլխավոր խմբագիրԱնատոլի Սուլեյմանովը «AПА» գործակալության մոսկովյան թղթակցի հետ հանդիպմանը պարզաբանել է, որ հեռուստաալիքը միտումնավոր չի նշում չճանաչված պետությունները:
«Մենք մեզ համար սահմանել ենք, որ չենք նշելու քարտեզների վրա չճանաչված պետություններն այն երկրների կազմում, որոնցում նրանք դե յուրե ընդգրկված են: Դա վերաբերում է ոչ միայն ԼՂՀ-ին, այլև Մերձդնեստրին, Հարավային Օսիային և Աբխազիային: Այո, Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիան և Աբխազիան՝ ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի: Սակայն մենք ոչ թե պետական, այլ մասնավոր հեռուստաընկերություն ենք: «Առաջին ալիքը», «Россия» հեռուստաընկերությունը հանդես են գալիս ձեր նշած դիրքերից: Այսօր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի վերահսկողությունից դուրս է: Մեր ալիքը որոշում է ընդունել, որի համաձայն՝ եթե երկիրը կորցրել է վերահսկողությունը տարածքի որևէ մասի նկատմամբ, ապա տվյալ տարածքն այլևս չի նշվում նրա կազմում: Անկախ այն հանգամանքից՝ դա ճանաչված կամ չճանաչված է միջազգային հանրության կողմից», — ասել է Սուլեյմանովը:
Սուլեյմանովը նաև նշել է, որ հեռուստաընկերության սեփականատեր Արամ Գաբրիելյանի ազգությամբ հայ լինելը ոչ մի կապ չունի տեսանյութում Արցախն Ադրբեջանի կազմից դուրս ներկայացնելու հետ. «Այն, որ հեռուստաընկերության ղեկավարը հայ է, ոչ մի կապ չունի»:
Աղբյուրը` http://shabat.am/