Հայաստանի կառավարության պետական պարտքը 2016թ. կկազմի 5 մլրդ 66 մլն դրամ. Ֆիննախ
Հայաստանի կառավարության պետական պարտքը 2016թ. կկազմի 5 մլրդ 66 մլն դրամ։ Այս մասին դեկտեմբերի 8-ին ՀՀ խորհրդարանում ասել է ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ներկայացնելով 2016թ. հանրապետության պետական բյուջեի նախագիծը՝ վերջին փոփոխություններով։
Այս ցուցանիշը մոտ 400 մլն դոլարով գերազանցում է 2015թ. վերջին ակնկալվող թիվը (նշենք, որ դեկտեմբերի 2-ի դրությամբ հայկական դրամի հաշվարկով նշված վերախմբագրված բյուջեում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը պետք է կազմի 44.1 տոկոս)։
Այդուհանդերձ, եթե 2014թ. հետ համեմատած, պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը պետք է աճեր 3.8 տոկոսային կետով, ապա 2016թ. այդ աճը կարող է կազմել միայն 1 տոկոսային կետ։ «Այսինքն՝ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի աճը կդանդաղի։ Շատ կարեւոր է, որ օտարերկրյա փոխառնված միջոցները առաջին հերթին երկարաժամկետ են, իսկ երկրորդ հերթին՝ թիրախային։ Նշանակում է, որ դրանք առաջին հերթին ուժեղ կարճաժամկետ ծանրաբեռնվածություն չեն ստեղծում, իսկ երկրորդ հերթին՝ չեն փոշիանա»,- ասել է փոխնախարարը։
Աղբյուրը` http://news.am/