ԿԸՀ-ն ամփոփեց էլեկտրոնային քվեարկության արդյունքները
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը քիչ առաջ արտահերթ նիստ գումարեց, որի ընթացքում ամփոփվեցին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի էլեկտրոնային քվեարկության արդյունքները:
Տիգրան Մուկուչյանի հաղորդմամբ՝ էլեկտրոնային քվեարկության իրավունք ուներ 265 քաղաքացի, սակայն, քվեարկությանը մասնակցել է 245-ը, որոնցից 1-ը՝ նույնականացման քարտով: Անվավեր է ճանաչվել 9 քվեաթերթիկ, 229-ը քվեարկել են «այո», 7-ը՝ «ոչ»: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը արձանագրություն կազմեց: