Ինչպե՞ս ազատվել հաճախակի գլխացավերից

Վերջերս արված հետազոտություններն ապացուցել են, որ կանաչ խնձորի բույրը դրական ազդեցություն ունի գլխացավերի դեպքում: Այն օգնում է նվազեցնել միգրենն ու ձեզ կյանքի վերադարձնել: Խնձորի բույրը թեթևացնում է ուղեղի լարվածությունն ու հանգստացնում է գլխացավերը, իսկ ինչպես գիտենք՝ քթի խոռոչն ուղղակիորեն կապ ունի ուղեղի հետ:

Հետազոտական խումբը վստահեցնում է, որ այն հիվանդները, ովքեր անընդհատ կանաչ խնձորից հոտ են քաշում, նվազեցրել են իրենց գլխացավերը, մինչդեռ այն հիվանդները, որոնց դուր չի գալիս խնձորի հոտը, ոչ մի արդյունքի չեն հասել:

Ինչպե՞ս ազատվել հաճախակի գլխացավերից

Եթե զգում եք, որ գլխացավը ոչ մի կերպ ձեզ հանգիստ չի տալիս, կտրատեք կանաչ խնձորն ու դրանից հոտ քաշեք: Կամ փորձեք ուտել այն, երբ սաստիկ գլխացավ է սկսվում:

Կարող եք նաև ամեն օր խնձորի քացախ օգտագործել, այն կարգավորում է մարմնի ալկալիական բալանսը: Պարզապես 2 թ/գ քացախը խառնեք մեկ բաժակ ջրով և խմեք: Գլխացավերից ազատվելու համար կատարեք գործողությունն օրական 3 անգամ:

Պետք է հաշվի առնել, որ ամեն ինչ սուբյեկտիվ է, և հնարավոր է՝ այս միջոցը չօգնի ձեզ: Այնուամենայնիվ, այն բնական միջոց է և արժե փորձել:

 

 

Աղբյուրը`  http://168.am/