Վարունգի ջուր՝ առողջության և արագ քաշ կորցնելու համար
Ջուրը, որի մեջ վարունգի կտորներ ենք ավելացնում, դասվում է ամենաառողջարար ջրերի շարքին: Այս եզրահանգմանն են եկել գիտնականները՝ ուսումնասիրելով մի քանի հետազոտությունների արդյունքները: Այս թարմացնող ըմպելիքը, պարզվում է՝ շատ արդյունավետ է, երբ խոսք է գնում քաղցկեղի դեմ պայքարի մասին:
Եթե ցանկանում եք ձեզ լավ զգալ և առողջ մնալ, շատ կարևոր է օրգանիզմը բավականաչափ հեղուկով սնուցելը: Սակայն, որքան էլ տարօրինակ հնչի, բայց հասարակ ջրի համը երբեմն ձանձրացնում է: Այդ իսկ պատճառով, հաճախ ցանկանում ենք այնպիսի ջուր խմել, որի համը կտարբերվի, սակայն դրանից իր օգտակարությունը չի պակասի:
Վարունգի ջուրը սովորական ջրի համեղ և այլընտրանքային տարբերակն է, որը կարող եք խմել ամբողջ օրվա ընթացքում: Այն ոչ միայն հագեցնում է ծարավն ու օգնում առողջ մնալ, այլև՝ պայքարում է ավելորդ կիլոգրամների դեմ:
Ճարպերն այրելու ամենաարդյունավետ միջոցը կալորիաների քանակությունը պակասեցնելն ու մեծ քանակությամբ ջուր օգտագործելն է: Ջուրը 0 կալորիա է պարունակում, իսկ վարունգի ջուրը՝ ավելի քիչ, քան 50 կալորիա, ինչը նշանակում է, որ, եթե ձեր ջրին վարունգի կտորներ ավելացնեք, ավելի քիչ կալորիաներ կներմուծեք ձեր օրգանիզմ, քան, ասենք, խնձորի հյութ կամ գազավորված ըմպելիքներ խմելիս:
Այս թարմացնող ջուրը կկարգավորի ախորժակը: Խնդիրն այն է, որ շատերը ծարավի զգացողությունը շփոթում են քաղցի զգացողության հետ, քանի որ, երբ օրգանիզմը ջրազրկվում է, առաջանում է քաղցի զգացողություն:
Ինչպե՞ս պատրաստել վարունգի ջուրը
Ձեզանից կպահանջվի 1 թարմ վարունգ, 2լ ջուր, և վերջ:
Վարունգը լավ լվացեք: Կարող եք կեղևազատել, կամ թողնել կեղևը՝ ըստ ցանկության: Կտրատեք շրջանակներով և դրեք ջրով լի տարայի մեջ: Թողեք վարունգը մնա ջրի մեջ մեկ գիշեր կամ առնվազն՝ մի քանի ժամ: Կարող եք նաև անանուխ, կիտրոն կամ մի քանի հատապտուղներ ավելացնել:
Աղբյուրը` http://168.am/