Չարենցավանցին սպանել է 1000 դրամի պատճառով /վիդեո/
Ոստիկանության Չարենցավանի բաժնում դեպքի օրը գիշերը ահազանգ է ստացվել մի քաղաքացուց, որ ինքը կարծես սպանել է ոմն Արթուրի:
Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 39-ամյա Արծրունի Իսրայելյանի դին, իսկ րոպեներ անց էլ արդեն սպանությունը կատարած անձին՝ Կարեն Ազարյանին:
Պարզվել է, որ Արծրունին եւ Կարենը մտերիմներ են եղել, դեպքից մեկ օր առաջ էլ Արծրունին Կարենին ասել է, որ ինչ-որ մեկին 2000 դրամ է պարտք, Կարենն էլ տվել է 1000 դրամ՝ պարտքի մի մասը վերադարձնելու համար: Դեկտեմբերի 6-ին գալով Արծրունիի բնակարան՝ Կարենը, սակայն, հայտնաբերել է, որ Արծրունին այդ գումարով խմիչք է գնել եւ որոշել է դաս տալ նրան՝ գլխին 3-4 անգամ հարվածելով: Այնուհետեւ Կարենը փորձել է օգնել ընկերոջը, բայց տեսնելով, որ նա չի արձագանքում, դիմել է փախուստի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կարեն Ազարյանը կալանավորված է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: