Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է
Ամեն տարի` հոկտեմբերի 10-ին, ողջ աշխարհում նշվում է Հոգեկան առողջության միջազգային օրը: Տոնն առաջին անգամ նշվել է 1992թ.-ին Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության նախաձեռնությամբ:
Այս տավա կարգախոսն է. «Արժանապատվություն և հոգեկան առողջություն»: ԱՀԿ և ՀԱՀՖ մեկնաբանությամբ’ արժանապատվությունը հոգեկան առողջության ոլորտում ներառում է.
• ազատություն բոլոր տեսակի բռնություններից և չարաշահումներից
• ազատություն խտրականությունից
• անկախություն և ինքնորոշում
• ներառում համայնքային և հասարակական կյանքում
• մասնակցություն քաղաքականության մշակման գործընթացին:
Նշվածները ոչ միշտ են առկա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց պարագայում, սակայն այս կամ այն չափով խնդիր են աշխարհի բոլոր երկրներում: