Բոլոր մրգերն ու բանջարեղենները չեն, որ օգնում են նիհարել

Բոլոր բանջարեղեններն ու մրգերը չեն, որ կարող են օգնել մարդկանց նիհարել։ «Սև ցուցակում» են եգիպտացորենն ու ոլոռը։ Իրականում նույնիսկ նեխուրը չի օգնի արագ նիհարել։ Իսկ ահա հապալասը, սալորն ու կաղամբը հենց այն են, ինչ պետք է նիհարողներին։ Այս մասին հայտնում է gogetnews.info-ն։

Հետազոտողները տարիների ընթացքում ուսումնասիրել են նիհարողների սննդակարգը։ Պարզվել է, որ քաշի նվազեցման տեսանկյունից մրգերն աշխատել են կրկնակի լավ, քան բանջարեղենները։ Հապալասը ճարպ այրող ամենաուժեղ միջոցն է։ Հատապտղի յուրաքանչյուր բուռը սննդակարգում այրում է 680 գրամ։

Խնձորը, տանձը, ելակը և խաղողը նույնպես օգնել են քաշի նվազեցմանը։ Այստեղ խոսքը ոչ թե կալորիաներին է վերաբերում, այլ պոլիֆենոլներին։ Այդ միացությունները փոխում են նյութափոխանակությունը և այն, թե ինչպես է օրգանիզմը մշակում շաքարը։ Բանջարեղենների շարքում ամենաուժեղն այս առումով ծաղկակաղամբն է։ Իսկ կարտոֆիլը օսլայի և ջրի ցածր կենտրոնացվածության համար հացի, բրնձի ու մակարոնեղենի հետ հայտնվել է գոտկատեղի համար վտանգավոր մթերքների խմբում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը`  1in.am