Հայկական կողմը ամեն պահ պատրաստ է պատերազմի.Սեյրան Օհանյան
Լրագրողների հետ ճեպազրույցում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ վերջին օրերին լարվածությունը սահմանին նվազել է.
«ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները արցախյան բանակի առաջապահ զինվորականներն իրենց առջև դրված խնդիրներին լիարժեք տիրապետում են և իրականացնում դրանք: Մենք կարող ենք անհոգ լինել, որ նրանք ապահովելու են մեր ժողովրդի խաղաղ արարումը զինված ուժերի, պաշտպանության նախարարության ղեկավարության հետ միասին»,- ասաց Պաշտպանության նախարարը:
Խոսելով պատերազմական գործողությունների հավանականությունից՝ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ հայկական կողմը ամեն պահ պատրաստ է պատերազմի.
«Այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման արդյունքում մենք գալիս ենք այն եզրակացության, որ լայնածավալ մարտական գործողությունների սանձազերծում այս պահին մենք չենք տեսնում»:
Անդրադառնալով բանակի համալրումների խնդիրներին` Օհանյանը նշեց.
«Այս տարվա մեր կատարած աշխատանքը թույլ է տալիս ասելու, որ մենք 2015թ-ի բյուջեի կատարման համար ոչ մի խնդիր չունենք. պաշտպանության նախարարությանը հատկացված բոլոր միջոցներն օգտագործվել է տեղին, լիարժեք: 2016թ-ի համար քննարկումներ են ընթանում: Այս փուլի արդյունքները հնարավորություն են տալիս ասելու, որ մենք մտավախություն չպետք է ունենանք 2016թ-ին զինված ուժերի զարգացումն ապահովելու առումով»,- խոսքը եզրափակեց Սեյրան Օհանյանը