Ինչ է իրենից ներկայացնում համացանցը
Համացանց աշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանց է՝ կազմված համակարգչային ցանցերից, որոնք իրականացնում են տվյալների փոխանցում և փոխանակում՝ օգտագործելով ստանդարտեցված Համացանցային հաղորդակարգը (IP)։ Այն ցանցերի ցանց է, որը կազմված է միլիոնավոր փոքր՝ մասնավոր և հասարակական ցանցերից (տան ցանցեր, ակադեմիական, բիզնես և կառավարական ցանցեր), որոնք իրար հետ կապվում են պղնձյա լարերով, օպտիկա-մանրաթելային կաբելներով, անլար կապով և այլն։ Համացանցն իր մեջ պարունակում է հսկայական տեղեկատվական ռեսուրսներ և ծառայություններ, որոնից են Համաշխարհային Ոստայնի (World Wide Web)՝ հղումների միջոցով փոխկապակցված էջերը և iMAK-ը։Համացանցը կազմված է ամբողջ աշխարհում տարածված բազմաթիվ ցանցերից։ Յուրաքանչյուր ցանց միացված է առանձին կառույցի (համալսարան, Համացանց տրամադրող, բանակ) և ունի միակ ինքնություն, որը կոչվում է անկախ համակարգ (Autonomous System)։ Միմյանց միջև հաղորդակցվելու նպատակով՝ ցանցերը տվյալներ են փոխանակում՝ ուղիղ կապ հաստատելով կամ փոխանակման բնին միանալով (peering)։
Այսպիսով, յուրաքանչյուր ցանց կապված է բազմաթիվ այլ ցանցերի։ Երբ տարբեր Անկախ Համակարգի պատկանող երկու համակարգիչ պետք է կապ հաստատեն, հարկավոր է գտնել ցանցերի միջև կապի հաստատման ուղին։ Համացանցի ոչ մի էլեմենտ չի ճանաչում ցանցն իր ամբողջությամբ, տվյալներն ուղղակիորեն ուղորդված են մի ուրիշ հանգույցի՝ ըստ ուղղորդման կանոնների։ Համացանցի համաշխարհային հաղորդակցության մոտ 50%-ն իրականանում է Վիրջինիա նահանգում։
Իսրայելի Բար-Իլան համալսարանի գիտնականները կայքերը միացնող հանգույցներն ուսումնասիրելուց հետո հայտարարել են, որ Համացանցը մեդուզանման ցանց է։ Ըստ նրանց նկարագրման այդ մեդուզան ունի մեծ սիրտ, որտեղ գտնվում են որոնման աղբյուրները, և որոնք միմյանց են միացված այդ սրտի միջոցով միացված՝ բազմաթիվ այլ կայքերի առանձին մասերից բաղկացած կառուցվածքի տեսքով։ Այս տարածքը թույլ է տալիս ցանցի 70%-ին կապի մեջ լինել առանց սրտով անցնելու։ Գիտնականներն այն համարում են հաղորդակցությունն ուղղորդելու տարածք՝ այդ տարածքի կայքերն ավելի լավ բաժանելով։