Ռուբիկ-կուբիկ. կախարդական խորանարդ
Ռուբիկի խորանարդ նաև Ռուբիկ-կուբիկ, եռաչափ մեխանիկական գլուխկոտրուկ-խորանարդ, որն ստեղծվել է 1974թ.-ին՝ հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Էռնո Ռուբիկի կողմից։
Սկզբնական շրջանում խորանարդը կոչվել է կախարդական խորանարդ ։ 1980թ.-ին Ռուբիկի կողմից ստանալով արտոնագիր՝ ամերիկյան Ideal Toy Company խաղալիքներ պատրաստող ձեռնարկությունը ձեռնամուխ է լինում ռուբիկ-կուբիկներ արտադրելու գործընթացին, իսկ որոշ ժամանակ անց խաղալիքը Գերմանիայում մրցանակ է շահում (տարվա լավագույն գերմանական խաղ)։ 2009թ.-իհունվարի դրությամբ աշխարհում վաճառվել են 350 միլիոն օրինակ Ռուբիկի խորանարդներ, ինչի համար էլ այն դարձել համար մեկ խճանկարային խաղը և, ընդհանրապես՝ համար 1 խաղալիքն աշխարհում։
2009թ.-ի հունվարի դրությամբ աշխարհում վաճառվել են 350 միլիոն օրինակ Ռուբիկի խորանարդներ, ինչի համար էլ այն դարձել համար մեկ խճանկարային խաղը և, ընդհանրապես` համար 1 խաղալիքն աշխարհում:
Դասական ռուբիկ-կուբիկների դեպքում խորանարդի յուրաքանչյուր նիստ բաղկացած է թվով 9 հավասար քառակուսիներից, որոնք հավասարապես կրում են խորանարդի 6 գույները (սովորաբար` սպիտակ, կարմիր, կապույտ, նարնջագույն, կանաչ, և դեղին):