«Աստված մահացած չէ» ֆիլմը ստացել է երկու հեղինակավոր մրցանակ
Ամերիկյան ռեժիսոր Հարոլդ Կրոնկի «Աստված մահացած չէ» ֆիլմը, որը նկարահանվել է «Pure Flix Entertainment» քրիստոնեական կինոընկերության հետ միասին, ստացել է երկու հեղինակավոր մրցանակ. հաղորդում է news.christian.by-ը:
Ինչպես հայտնում է Christian Post-ը, «Աստված մահացած չէ» ֆիլմը «GMA Dove» մրցանակաբաշխությանը ստացել է մրցանակ «Տարվա լավագույն ոգեշնչող ֆիլմ» անվանակարգում:
Բացի այդ, ֆիլմը ստացել է նաև մրցանակ «KLOVE Fan» մրցանակաբաշխության ժամանակ՝ քրիստոնեական ռադիոյի կողմից՝ «կինոյի և հեռուստատեսության մեջ ներդրման» համար:
«Մենք երախտապարտ ենք հովիվներին, եկեղեցու առաջնորդներին և հանդիսատեսին. բոլոր նրանց, ովքեր տեսել և գնահատել են ուղերձի կարևորությունը, որը դրված է «Աստված մահացած չէ» ֆիլմի հիմքում և աջակցել են մեզ:
Նկարահանումների ողջ ընթացքը կարելի է համարել անհավատալի և հուզիչ ճանապարհորդություն: Մենք չէինք սպասում, որ ֆիլմն այսպիսի հաջողություն կունենա»,- նշել է պրոդյուսեր Մայքլ Սքոթն իր մամլո հաղորդագրության մեջ:
Նշենք, որ վերջերս այս կինոընկերության պրոդյուսերները հայտարարել են «Աստված մահացած չէ» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումների մասին, որը կհայտնվի վարձույթում 2015թ-ի աշնանը: Նաև հայտարարել են, որ 2015թ-ի գարնանը կինոընկերութունը կթողարկի մեկ այլ քրիստոնեական ֆիլմ «Հավատո՞ւմ ես արդյոք» անվամբ:
Աղբյուր` http://www.crossnews.am/