Դեղձի առողջարար հատկությունները
Դեղձը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ և քիչ կալորիաներ, որի շնորհիվ էլ նիհարելու լավագույն միջոցներից է: Այս միրգը պարունակում է նաև մեծ քանակությամբ կարոտին, որն էլ խոչընդոտում է քաղցկեղի և սրտի հիվանդությունների առաջացմանը:
Դեղձը սննդարար նյութերի և վիտամինների մեծ աղբյուր է հանդիսանում: Այն պարունակում է վիտամիններ` A, C, E, K, B1, B2, B3 B6, ֆոլիաթթու: Դեղձը պարունակում է բազմաթիվ հանքանյութեր` կալցիում, կալիում, մագնեզիում, երկաթ, մանգան, ֆոսֆոր, ցինկ և պղինձ: Այս համեղ միրգը պարունակում է քիչ քանակությամբ կալորիաներ:
եղձի կոմպոտը ևս օգտակար է, այն գրգռում է ախորժակը, լավացնում է մարսողությունը և լյարդի աշխատանքը, պարունակում է կոբալտ:
Դեղձի բուժիչ հատկությունները`
Քաղցկեղ
Դեղձը պարունակում է ֆենոլային և կարոտենոիդ բաղադրիչներ, որոնք ունեն հակաքաղցկեղային հատկություններ և պայքարում են կրծքի, թոքերի և հաստ աղիի քաղցկեղի դեմ: Հետազոտությունները պարզել են, որ դեղի մեջ առկա քլորլորաթթուները և նեոքլորաթթուները կանխում են քաղցկեղածին բջիջների առաջացումը՝ միևնույն ժամանակ, չվնասելով դրանց շուրջ գտնվող նորմալ բջիջներին:
Սրտանոթային համակարգի առողջության համար — Դեղձի մեջ պարունակվող հակաօքսիդանտները առողջարար են սրտի համար, քանի որ դրանք ոչնչացնում այն ազատ ռադիկալները, որոնք շղթայական ռեակցիաներ են ստեղծում օրգանիզմում ու վնասում արյան բջիջները: Դեղձը նաև լավացնում է արյան շրջանառությունն ու կանխարգելում կաթվածները:
Պահպանում է մարմնի ճիշտ քաշը – Դեղձը ճարպեր չի պարունակում ու միջինում 68 կկլ է պարունակում: Դրա մեջ պարունակվող մեծ քանակությամբ շաքարը բնական է, ինչն առողջության համար վնասակար չէ, այլ հակառակը` օգտակար: Այնպես որ, եթե ցանականում եք նիհարել, կարող եք դեղձ օգտագործել սննդակարգի մեջ, որը առողջարար, սննդարար և միևնույն ժամանակ չգիրացնող հրաշալի մթերք է:
Մարսողություն
Շնորհիվ իր լուծողական հատկությունների՝ դեղձը լուծում է նաև միզապարկի և երիկամների քարերը: Այն օգնում է մաքրել և ոչնչացնել աղիներում կուտակված թունավոր հեղուկները և կանխում է ստամոքսի քաղցկեղը:
Դեղձի կորիզներն արդյունավետ են ասթման, հազը, արյան մակարդումը և դաշտանի խանգարումները բուժելու համար: Դեղձի կորիզներն ապահովում են նաև արյան նորմալ շրջանառությունը, բուժում են հևքը և կույր աղիի բորբոքումը: