Դանիայում ծխելու դեմ պայքարի նոր միջոց
ԱՄՆ-ում նմանօրինակ ծրագրի հաջող գործարկումից հետո Դանիայում ծխելու դեմ պայքարող կազմակերպությունները ցանկանում են ֆինանսական աջակցություն տրամադրել երկրի բնակիչներին վնասակար սովորությունից հրաժարվելու դիմաց: Այս մասին գրում է The Local-ը:Այս նախաձեռնությունում դրան ամբողջապես աջակցում է Դանիայի՝ քաղցկեղի դեմ պայքարի Kræftens Bekæmpelse հանրությունը:
ԱՄՆ-ում տվյալ ծրագրի իրագործման տարբերակներից մեկի համաձայն` մասնակիցը 150 դոլար էր դնում մեկնարկին, որը ետ էր ստանում՝ հավելյալ 650 դոլարի հետ միասին՝ ծխախոտից հաջողությամբ հրաժարվելու դեպքում: Երկրորդ տարբերակը ենթադրում էր 800 դոլարի վճարում` առանց «կանխավճարի» ծխելուց հրաժարվելու դեպքում:
Աղբյուր` tert.am