Եղանակի առաջիկա օրերի կանխատեսում.Ուշադրություն
Օգոստոսի 10-ից 13-ն ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ից կրկին կսկսի բարձրանալ. լեռներում ցերեկը կդիտվի +28+33, հանրապետության հովտային շրջաններում արդեն oգոստոսի 11-ին ստվերում կդիտվի մոտ +38+40:
Օգոստոսի 10-13-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: