Մենք պայքարում ենք ոչ թե միայն էլեկտրաէներգիայի 6.93 դրամ թանկացման դեմ,այլ անարդունավետ կառավարման և անհիմն ռեսուրսների օգտագործման դեմ
Վերջին ժամանակահատվածում իրականացվելիք դեպքերը ,որոնք կապված էին և շարունակում են իրականացվել ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման,ակտիվացրին և քաղաքական դաշտը, և հասարական սեկտորը:
Համակարգային պայքարի ոգով տոգորված բազմահազարանոց ցույցեր և իրազեկման ակցիաներ իրականացվեցին` <<Ոչ թալանին >> ,<<Մենք ենք տերը մեր երկրի>> ,<<Չենք վճարելու>> կարգախոսերով:
Սակայն այս ամենը չի ավարտվել,չի հասել իր վերջնանպատակին,սպասում ենք հաղթանակի:
Հայ ժողովրդի շրջանում բարձրացավ քաղաքացիական ինքնագիտակցությունը ,ինչպես նաև միասնականությունը ապահովվեց հայաստանյան երիտասարդության կողմից:
Հայաստանյան իրականության մեջ կարող ենք հանդիպել շատ քիչ դեպքերի ,երբ հանդես ենք եկել միասնաբար և պայքարել ենք մեր իրավունքների իրացման համար:
Այս քաղաքացիական նախաձեռնությունը լավագույն օրինակն է,երբ երիտասարդության ներկայացուցիչները ,երեխաները ,ծերերը ,հասուն տարիքի քաղաքացիները եկան Ազատության հրապարակ,այնուհետև Բաղրամյան պողոտա ` պահանջելով իրենց խախտված իրավունքների վերականգնում , հիմնավորել թանկացման պատճառները և առաջարկել խելամիտ լուծումներ հարցի կարգավորման հարցում:
Ինչ տվեցին մեզ և ինչ կտա մեր պայքարը էլեկտրաԷներգիայի թանկացման վերաբերյալ:
1.Մեզ մոտ սկսում է զարգանալ և ակտիվանալ քաղաքացիական հասարակությունը ,որը շարժիչ ուժ է բարեփոխումներ և արմատական փոփոխություններ իրականացնելու համար:Ժողովրդավարական արժեքներից ամենակենսունակ տարրը ` քաղաքացիական հասարակություն ձևավորելն է ,որն էլ այս մի քանի օրերի ընթացքում նոր թափ ստացավ:
2.Միասնական պայքար հանուն ընդհանուր նպատակների իրականացման:Պայքար ,որում ներգրավված էին բազմաթիվ բնակիչներ,ՀՀ քաղաքացիներ,պետական այրեր և տարբեր մասնագիտությունների տեր անձինք,փոքր ու մեծ,բոլոր բոլորը պայքարի կիզակետում էին:
3.Գիտակցված և հիմնավորված պայքար ` օգտագործելով տարբեր հարթակներ `թե քաղաքացիական,թե քաղաքական ,թե հասարակական:
4.Քաղաքական առումով կառավարման վերին օղակները եկան այն եզրահանգման` ժողովուրդը գիտակցում է `ինչ է կատարվում և հասկանում է պահի լրջությունը ,ուստի ազգն հայոց թույլ չի տա` խաբեն իրեն ,ինչպես միշտ է եղել:
5.Մի քանի քաղաքական դեմքեր հայտնվեցին կենդանի պատում `նույնիսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը,մի քանիսը ելույթ ունեցան .վերոնշյալ քայլերը , իհարկե, գիտակցում ենք` ուղակի սեփական համբավը ժողովրդի աչքին բարձրացնելուն է ուղղված:
6.Պայքարը հիմնականում անկուսակցական ուժերի նախաձեռնողոկանության արդյունք էր ,որը անկոտրում և հզոր երիտասարդությունը կհասցնի վերջնանպատակին:
7.Ինչ է սպասվելու :Մենք հույս ունենք ` պայքարը կհաղթանակվի ժողովուրդի արդար պահանջների հիման վրա:
Մենք պայքարում ենք ոչ թե միայն էլեկտրաէներգիայի 6.93 դրամ թանկացման դեմ,այլ անարդունավետ կառավարման և անհիմն ռեսուրսների օգտագործման դեմ,պայքարում են թալանի,մեր գրպանների չհիմնավորված դատարկման համար,պայքարում ենք ինքներս մեզ համար ,այլ ոչ այլոց համար:
Համակարգային պայքարն է ծնում հաղթանակ: