Ցուցարարներին արգելվում է բարձրախոս կիրառել
Վ. Օսիպյանը արգելում է կիրառել բարձրախոսներ, հավաքված հանրությունը դժգոհում է եւ սուլում
Բաղրամյան պողոտայում վիճակը կրկին թեժ է: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զրուցում է հավաքված քաղաքացիների հետ, նա փորձում է համոզել, որ ցույց իրականացնողները չունեն իրավունք օգտագործել միկրոֆոններ: Ցուցարարները հակադարձում են նրան մեջբերումներ կատարելով ՀՀ Սահմանադրությունից, որն ավելի բարձր ուժ ունեցող, քան օրենքը: Բանավիճող կողմերից եւ ոչ մեկ հետ չի կանգնում իր խոսքից:
Տեղեկացնենք, որ բարձրախոսների չկիրառման մասին Վ. Օսիպյանը հայտնել էր դեռ առավոտյան, ասելով թե ցուցարարները խանգարում են բնակիչների անդորրը:
Տեղեկացնենք նաեւ, որ այսօր կեսօրին <<Ո’չ թալանին>> նախաձեռնության անդամները, հրավիրված ասուլիսի ժամանակ նշել են, որ իրենք այսուհետ կլինեն Բաղրամյանում որպես ՀՀ քաղաքացի եւ կաջակցեն պայքարի դուրս եկած հանրությանը: Թիմային աշխատանքը կարծես տալիս է իր պտուղները, քանզի այսօր Բաղրամյան պողոտայում հավաքվածների թիվը բավական նվազել էր, սակայն իրազեկման երթից հետո փողոցը կրկին լի է ցուցարարներով: