Թունավորվածների թիվն ավելացել է

ՀՀ վարչապետի հանձնարարության համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարը երկու ժամյա պարբերականությամբ զեկուցում է Եղվարդի մանկապարտեզում թունավորվածների առողջության, ընթացիկ աշխատանքների մասին:
Այս պահի դրությամբ առկա է 67 հիվանդ, որից 48-ը հոսպիտալացվել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոն, 19-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է աղեստամոքսային թեթեւ գանգատներով 21 երեխա, կազմակերպվել է նրանց ամբուլատոր բուժումը: Նախարարը կարեւորեց, որ առողջապահական բոլոր օղակներն օպերատիվ արձագանքել են ստեղծված իրավիճակին եւ նրանց հաջողվել է ժամանակին իրականացնել հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումներ:
Հոսպիտալացված բոլոր երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նկատվում է լավացման դրական դինամիկա:

10836457_659185057528036_83062504_n
974755_659185054194703_252039710_n
10811889_659185064194702_1066410574_n

10822293_659185070861368_128383843_n

10833831_659185074194701_852816504_n

10836634_659185067528035_1978002382_n