10 մթերք, որ կանխում են մաշկի ծերացումը
Հետևյալ մթերքները անհրաժեշտ են, որպեսզի մաշկը լինի պայծառ եւ որքան հնարավոր է երիտասարդ մնա:
1. Ամեն օր անհրաժեշտ է սպառել 100-200 գրամ կաթնամթերք` մածուն, կաթնաշոռ, կեֆիր և այլն: Նրանք պարունակում են վիտամիններ և պրոբիոտիկներ, որոնք կարգավորում են աղիքների աշխատանքը, և, հետեւաբար, բարելավում մաշկի վիճակը:
2. Կարեւոր է նաև գոնե շաբաթը 2 անգամ ձուկ եւ ծովամթերք ուտել: Դրանք պարունակում են անհրաժեշտ ճարպեր, վիտամիններ, հանքանյութեր եւ միկրոտարրեր (օրինակ, ցինկ), որոնք պատասխանատու են մաշկի էլաստիկության, արյան շրջանառության և ձգվածության համար:
3. Սննդակարգի մեջ օրական մեկ կամ երկու ձու ներառեք, եթե չունեք ալերգիա ձվի սպիտակուցներից: Այն հարուստ է կալցիումով եւ լեցիտինով, որոնք կանխում են մաշկի արագ ծերացումը:
4. Հավի միսը սպիտակուցների աղբյուր է, բարելավում է մաշկի ընդհանուր վիճակը եւ մասնակցում է մաշկի վերականգնողական գործընթացներին:
5. Անյուղ տավարի միսը հարուստ է ցինկով եւ վիտամին B2: Նա օգնում է հուսալիորեն կանխել կնճիռների, ճաքերի առաջացումը:
6. Չենք մոռանում ճաշացանկի մեջ ներառել նաև լյարդ: Նրա մեջ պարունակվող վիտամինները եւ միկրոտարրերը օգնում են մաշկին պայքարել պզուկների դեմ:
7. Արևածաղկի սերմերի եւ ընկույզների մեջ պարունակվող հագեցած ճարպերը ապահովում են մաշկի էլաստիկությունը:
8. Մաշկի առողջության համար անփոխարինելի բանջարեղեն է բրոկկոլին: Շնորհիվ նրա կազմում եղած տարրերի` երկաթի, ցինկի, A, C եւ B վիտամինների, այս մթերքը կանխում է վաղաժամ ծերացումը:
9. Ելակը եւ կանաչ թեյը պարունակում են վիտամիններ եւ միկրոտարրեր, որոնք պաշտպանում են օրգանիզմը ազատ ռադիկալներից: Այսպիսով մաշկը պաշտպանվում է թեփոտվելուց եւ վաղաժամ ծերացումից:
10. Բալ (թարմ և սառեցրած տեսքով) հաղորդում է մաշկին առողջ կարմրություն: Այն հարուստ է մագնեզիումով, երկաթով եւ հատուկ օրգանական թթուներով, որոնք բարելավում են արյան շրջանառությունը ենթամաշկային մազանոթներում: Նույնիսկ մի բուռ բալը օրական բավական է դեմքի գույնին առողջ երանգ հաղորդելու համար: Ի դեպ, այն նաեւ շատ օգտակար է սրտի եւ սակավարյունության համար:
Նյութի աղբյուր` Fact.am