Ի՞նչ մթերքներ օգտագործել առողջ ատամներ ունենալու համար
Մարդու առողջության մասին ընդհանուր պատկերացում կարելի է կազմել նրա ատամներից: Կան մի շարք վնասակար սովորություններ, որոնք հանգեցնում են տարբեր հիվանդությունների, և այդ մասին կարելի է կռահել մարդու ատամներից: Դրանք են՝ ծխելը, հաճախակի յուղոտ տապակած ուտելիքներ օգտագործելը, սուրճի չարաշահումը: Կարող է շատերին տարօրինակ թվա, բայց քչերն են տեղյակ, թե ինչ մթերքների օգնությամբ կարելի է պաշտպանել ատամները:
Ամերիկացի գիտնականները կազմել են լավագույն սննդատեսակների ցուցակը, որոնց միջոցով կարելի է ունենալ առողջ ատամներ, տեղեկացնում է Aroxj.am-ը :
Ելակ. Դեռ հնուց այս հատապտուղը համարվել է ատամի տարբեր հիվանդություններից խուսափելու լավագույն միջոց: Այդ պատճառով շատ երկրներում ելակն օգտագործվում է նաև դեղահաբերի բաղադրության մեջ:
Կաթնամթերք. Ատամի էմալը առողջ պահպանելու ամենակարևոր միջոցներից մեկը թարմ կաթնամթերքի հաճախակի օգտագործումն է:
Առանց շաքարի մաստակ. Առողջ ատամներ ունենալու համար օգտակար է նաև առանց շաքարի մաստակը, որը համարվում է բնական միջոց ատամի էմալը պաշտպանելու համար:
Ջուր. Առողջ ատամներ ունենալու ամենակարևոր բաղադրիչը մաքուր ջուրն է: Գիտնականներն ապացուցել են, որ օրգանիզմի ջրազրկումը երկու անգամ ավելացնում է կարիեսի առաջացման ռիսկը և մյուս հիվանդությունների հնարավոր զարգացումը: