3 հնարք գլխացավից արագ ձերբազատվելու համար
Գլխացավն անտանելի երևույթ է, և շատերիս համար դժվար՝ դիմանալ գլխացավին, որի առաջացման պատճառները բազմաթիվ են: Սակայն Home Healthy Recipes կայքը խորհուրդ է տալիս ցավազրկող ընդունելու փոխարեն փորձել հետևյալ հնարամիտ եղանակներից մեկը, որոնք կօգնեն ձերբազատվել ցավից մեկ րոպեում:
Գրիչ
Եթե գլխացավն առաջացել է սթրեսի և լարվածության պատճառով, փորձեք գրիչը բերանում պահելու մեթոդը: Երբ լարվածություն եք զգում, ծնոտի մկանները դժվարությամբ են աշխատում և ավտոմատ կերպով լարվածություն են առաջացնում ականջի հատվածում, որն էլ բերում է գլխացավի: Անհրաժեշտ է գրիչը հորիզոնական դիրքով դնել բերանում և պահել շուրթերով` առանց կծելու այն: Այս կերպ կնպաստեք, որ ծնոտի մկանները լայնանան, և լարվածությունը ականջի հատվածում կանհետանա:
Անանուխի յուղ
Եթե գլխացավի պատճառը քթի խոռոչի բորբոքումն է, տրորեք դեմքի այդ հատվածը անանուխի յուղով: Անանուխի յուղը խառնում են ցանկացած սննդային ձեթի հետ՝ մաշկին քսելուց առաջ: Անանուխը կհանգստացնի ցավը, որն առաջացել է խոռոչների բորբոքումից, և կնպաստի դրանց մաքրմանը:
Կետային մերսում (ակուպրեսուրա)
Ձեռքի վրա կա մի կետ, որին սեղմելիս գլխացավն անցնում է: Գտեք այն կետը, որտեղ բթամատի ոսկորն ու ցուցամատը միանում են: Ուժեղ սեղմեք և դանդաղորեն շրձաջանաձև մերսումներ կատարեք մոտ երեք րոպե:
Նյութի աղբյուրը՝ tert.am