Կաղամբի հյութի օգտակարությունը
Կաղամբի հյութը նպաստում է հարյուրավոր հիվանդությունների բուժմանը, կանխում հաստ աղիքի քաղցկեղը և բուժում փորկապությունը:
Կաղամբի բուժական հատկությունները ևս հայտնի են վաղուց: Շատ դարեր առաջ այն կիրառվում էր ժողովրդական բժշկության մեջ՝ որպես հզոր բուժիչ բանջարեղեն:
1. Կաղամբը հարուստ է հանքանյութերով, ինչպես նաև՝ վիտամին C-ով և U-ով, որոնք կարևոր են օրգանիզմի առողջության համար:
2. Անտիսեպտիկ (հականեխական) միջոց լինելով` այն վերականգնում է կորցրած վիտամիններն ու հանքանյութերը: Այն խորհուրդ է տվում օգտագործել սակավարյունություն ունեցող հիվանդներին:
3. Ունի միզամուղ հատկություն, բնական լուծողական է, նպաստում է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցերի բուժմանը:
4. Արդյունավետ վերացնում է առավոտյան խումարը և քրոնիկ հազը:
5. Շաբաթական 2-3 անգամ կաղամբ օգտագործող մարդկանց մոտ նվազում է հաստ աղիքի քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունը:
6. Կաղամբի հյութը հզոր բուժիչ միջոց է ականջի բորբոքման համար:
7. Թթու դրած կաղամբի հյութը որոշ դեպքերում օգտակար է մարսողությանը: Կաղամբի հյութը գազարի և ճակնդեղի հյութի հետ միասին հիանալի միջոց է յուրաքանչյուրի համար, ով տառապում է կալցիումի պակասով կամ օստեպորոզով:
8. Կաղամբի հյութը մաքրում է աղիները և կարող է կիրառվել որպես փորկապության դեմ դեղամիջոց, ունի հզոր հակաբորբոքային հատկություն: