«Եվրատեսիլ-2015»-ի հաղթող ճանաչվեց Շվեդիան. Հայաստանը 16-րդն է
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացավ «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչ փուլը։
Մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեդիան ներկայացնող Մոնս Զելմերլյովը՝ «Heroes» երգով՝ հավաքելով 358 միավոր։ «Եվրատեսիլ- 2015» մրցույթի եզրափակիչ համերգում Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը ելույթ ունեցav 6-րդ համարի ներքո՝ գրավելով 16-րդ տեղը։
Քվեարկության արդյունքներով Հայաստանը միավորներ ստացավ Հունաստանից՝ 1, Բելառուսից`4, Բելգիայից` 3, Ֆրանսիայից` 3, Չեխիայից` 2, Մակեդոնիայից` 3, Ռուսաստանից` 6: «Genealogy»ին 12 միավոր ստացավ միայն Վրաստանից: Մեր երկիրը 8 միավոր տվեց Մոնտենեգրոյին, 10-ը՝ Վրաստանին, 12-ը՝ Ռուսաստանին: