Հալեպը դարձյալ հրթիռակոծության է ենթարկվել
Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում զինյալները հրթիռակոծել են երեք թաղամաս:Քաղաքային ոստիկանության տվյալներով՝ արձակված արկերը պայթել են Քուաթլի և Ազիզիե, Աշրաֆիա, թաղամասերում: Զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ կին ու երեխա, ևս 36-ը վիրավոր են:
Շաբաթ օրը հրթիռային հարվածների զոհ է դարձել 14 խաղաղ բնակիչ, գրանցվել է ավելի քան 60 վիրավոր:
Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ՝ հարձակումների հեղինակը «Շուհադա Բադր» ծայրահեղական խմբավորումն է, որը գրավել է Բանի Զեյդ շրջանը: