Եղանակի առաջիկա օրերի կանխատեսում

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հաղորդում է.

Հանրապետության տարածքում`

Մայիսի 3-7-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20մ/վրկ. արագությամբ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում՝

Մայիսի 3-7-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20մ/վրկ. արագությամբ: