ԼՂՀ–ում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
Այսօր ԼՂՀ–ում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որոնց ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացնելու 100-ից ավելի միջազգային դիտորդներ և 110 տեղական դիտորդներ:
ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու են միջազգային ու տեղական շուրջ 40 լրատվամիջոցների 90-ից ավելի լրագրողներ:
Հիշեցնենք, որ ԼՂՀ Ազգային ժողովի 33 մանդատները վիճարկում են 7 կուսակցություն և 46 քաղաքացիներ: Խորհրդարանի մանդատներից 22-ը թեկնածուներն ստանում են համամասնական ընտրակարգով:
Մասնակից կուսակցություններն են՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային վերածնունդ», Կոմունիստական կուսակցություն, «Շարժում 88» և «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունները: