Պատմության կարևոր իրադարձություններ
531 թվականին այս օրը Կալինիկումի ճակատամարտում Բելիսարիոսի գլխավորած բյուզանդական զորքը պարտություն է կրում պարսկական բանակից։
1999 թվականին այս օրը Գերմանիայի Բունդեսթագը վերադառնում է Բեռլին։
2005 թվականին այս օրը Վատիկանի կարդինալների ժողովում Հռոմի 265-րդ պապ է ընտրվում Յոզեֆ Րաթցինգերը, ստանալով Բենեդիկտոս XVI անունը։
1832 թվականին այս օրը ծնվել է իսպանացի բանաստեղծ և դրամատուրգ, Նոբելյան մրցանակակիր Խոսե Էչեգարայը։
1960 թվականին այս օրը ծնվել է հայ երգահան, երաժիշտ Արա Գևորգյանը։
1987 թվականին այս օրը ծնվել է ռուս թենիսիտուհի Մարիա Շարապովան։
1824 թվականին այս օրը մահացել է անգլա-շոտլանդացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը։
1882 թվականին այս օրը մահացել է անգլիացի կենսաբան Չարլզ Դարվինը։
1906 թվականին այս օրը մահացել է ֆրանսիացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր, Ֆրանսիայի ԳԱ անդամ Պիեռ Կյուրին։