Կծու պղպեղի և քաղցկեղի կապը
Չիլի պղպեղի կծու (կապսաիցին) բաղադրիչը կարող է նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը: Կալիֆորնիայի համալսարանի բժիշկ Էյալ Ռազը փորձաքննությունն է անցկացրել մկների վրա և պարզել է, որ այն ակտիվացնում է TRPV1 ցավի ռեցեպտորը մկների մոտ: Որպես հետեւանք դա խոչընդոտում է ստամոքս-աղիքային տրակտում քաղցկեղի առաջացմանը:
Առաջին անգամ TRPV1 հայտնաբերվել է զգայական նեյրոններում: Այս ռեցեպտորը պաշտպանում է բջիջները ջերմային վնասներից, բարձր թթվայնությունից եւ քիմիական միացություններից, որոնք շրջակա միջավայրից են կլանվում: Այս ռեցեպտորը կարևոր է ստամոքսում բջջային աճի համար: Եթե ռեցեպտորի ազդանշանային գործունեությունը խանգարվում է, ապա բջջային աճը դուրս է գալիս վերահսկողությունից, ինչը բարձրացնում է քաղցկեղի առաջացման վտանգը: Սակայն TRPV1 ռեցեպտորը նվազեցնում է ուռուցքի ձեւավորման վտանգը:
Եթե մկների օրգանիզմում TRPV1-ի քանակը նվազում է, ապա նրանց մոտ սկսվում է ուռուցք առաջանալ: Իր հերթին, կապսաիցինը, որը կարող է ակտիվացնել TRPV1-ը երկարացնում է մկների կյանքի տևողությունը 30%, կանխարգելելով քաղցկեղը: