Ինչպես անցկացնել կոկորդի ցավն ու վարակը
Գարնանը մրսելն ու տարբեր վարակներում հիվանդանալու ռիսկն ավելի մեծ է, քան անգամ խստաշունչ ձմռանը: Գարնանը ոտքերը մրսացնելը, սառը ինչ-որ բան խմելը կարող է բերել տհաճ հիվանդություններից մեկի` անգինայի:
Անգինայի նշանները հայտնի են` ծակող, ուժեղ ցավ կոկորդում, մարմնի բարձր ջերմություն` 39-40 աստիճան, թուլություն:
Այս հիվանդությունը «ոտքի վրա» անցկացնել չի կարելի, քանի որ այն կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ: Սակայն երկու շաբաթ անկողնում անցկացնելու հնարավորություն ոչ բոլորն ունեն: Ինչ անել` անգինայից հնարավորինս շուտ ազատվելու համար:
Շատ հեղուկներ խմեք: Ոչ շատ տաք խմիչքները կօգնեն վարակն օրգանիզմից հանել ու բուժել կոկորդը:
Ողողումներ: Որքան հաճախ ողողումներ անեք սովորական աղի ու սոդայի լուծույթով, այնքան արագ կանցնի կոկորդի ցավը:
Քնեք ու հանգստացեք: Անգինայի ժամանակ հնարավորինս շատ քնեք, որպեսզի մարմինը կազդուրվի:
С վիտամինով հարուստ սնունդ ընդունեք` լիմոն, նարինջ, թուրինջ, դրանք բոլորը С վիտամինի աղբյուր են:
Ոտքերը տաք պահեք: Երբ ջերմություն չունեք, ոտքերը տաք ջրի մեջ դրեք: