Ցեղասպանության մասին պաստառներ՝ թուրքական ռեստորանի պատերին
ermenihaber-ը գրում է. Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող թուրքական ռեստորանի պատերին Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաստառներ են փակցվել:
Ինչպես հայտնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, նշյալ թեմայով պաստառները նկատել է ռեստորանի սեփականատեր Մեհմեթ Էրթողրուլը առավոտյան աշխատանքի գնալիս:
«Պահանջում ենք արդարություն և փոխհատուցում», «Չենք մոռացել և թույլ չենք տա, որ մոռացվի» գրությամբ պաստառներից վրդովված ռեստորանի սեփականատերը դիմել է ոստիկանություն: «Վերջին օրերին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, քաղաքապետարանների թույլտվությամբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վահանակներ են տեղադրվում հանրային վայրերում»,- գրում է աղբյուրը` հավելելով, որ արդեն 15 օր է, ինչ վերոնշյալ ռեստորանի դիմաց տեղադրված է նմանատիպ վահանակ: