Չեմպիոնների լիգա. օրվա հանդիպումներ
Այսօր Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կմեկնարկի քառորդ եզրափակիչ փուլը
Քառորդ եզրափակիչ փուլում կկայանա երկու հանդիպում։
Թուրինում տեղի «Յուվենթուսը» կընդունի ֆրանսիական «Մոնակոյին»։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Չեխիայի ներկայացուցիչ Պավել Կրալովեցը։
Մադրիդում տեղի կունենա անցած Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչի կրկնությունը։ Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ կընդունի Մադրիդի «Ռեալին»։ Այս հանդիպման գլխավոր մրցավարն է Միլոռադ Մաժիչը, ով ներկայացնում է Սերբիան։