«Ինչ խելահեղ գիշեր էր». Քիմ Քարդաշյանն ամուսնու անակնկալ համերգի մասին
Ամերիկյան իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում կիսվել է անցած գիշեր Երևանի Կարապի լճում իր ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի անակնկալ համերգից
լուսանկարով, որտեղ ռեփերը և նրա մի քանի երկրպագուներ Կարապի լճում են:
«Շնորհակալություն բոլորին, ով անցած գիշեր եկավ Քանյեին լսելու: Ես այս ճանապարհորդության ժամանակ իմացա, թե որքան տաղանդավոր հայ երաժիշտներ մենք ունենք: Ինչ հիանալի
- գիշեր: Կկարոտեմ»,- գրել է Քիմ Քարդաշյանն Instagram-ում:
-
Ավելի վաղ ամերիկահայ հանրահայտ հեռուստաաստղը Facebook սոցցանցի իր էջում արդեն կիսվել էր ամուսնու՝ Քանյե Ուեսթի գիշերային անակնկալ համերգից ստացված տպավորություններով:
«Ինչ խելահեղ գիշեր էր: Քանյեն ինձ արթնացրեց ու ասաց, որ անվճար համերգ է տալու Հայաստանում՝ Երևանում: Ես հագնվում եմ, և մենք դուրս ենք գալիս: Հազարավոր մարդիկ էին այնտեղ: Քանյեն նետվեց Կարապի լիճը՝ մոտ լինելու դրա հակառակ կողմում հավաքվածներին, և շատ մարդիկ նույնպես հետևեցին նրան: Ես այնքան անհանգիստ էի, բայց դա այնքան հուզիչ, խելահեղ գիշեր էր: Այնքան ուրախ եմ, որ կարողացա մեր վերջին գիշերն այստեղ ուրախանալ բոլորի հետ»,-գրել է Քիմը: