7 օրում` -7 կգ. ճապոնական դիետա
Ճապոնիայում գեր կանայք շատ հազվադեպ են պատահում: Թերեւս սրա պատճառը նրանց սննդակարգն է:
Եւ ճապոնական դիետան էլ օգնում է 7 օրում 7 կիլոգրամով նիհարել եւ երկար ժամանակ պահպանել քաշը:
Ճապոնական դիետան արգելում է քաղցր, աղի, խմորից եւ ճարպոտ ուտելիքները:
Օր առաջին`
Առավոտ արթնանալուն պես մեկ բաժակ սովորական ջուր, հետո` մեկ բաժակ սուրճ:
Ճաշին 2 խաշած ձու, կաղամբող աղցան եւ ձեր պատրաստած պոմիդորի հյութը` առանց աղի:
Ընթրիքին խաշած ձուկ:
Օր երկրորդ`
Նախ` ջուր, ապա սուրճ եւ չորահաց:
Ճաշին խաշած ձուկ եւ կաղամբով աղցան:
Ընթրիքին` 100 գրամ խաշած տավարի միս եւ մեկ բաժան ցածր յուղայնությամբ կեֆիր:
Օր երրորդ`
Նախաճաշ` սուրճ եւ չորահաց:
Ճաշ` ձեթով տապակած դդմիկ:
Ընթրիք` խաշած երկու ձու, 100 գրամ խաշած տավարի միս եւ կաղամբող աղցան:
Օր չորրորդ
Մեկ բաժակ սուրճ
Ճաշին` 15 գրամ պանիր, խաշած ձու եւ խաշած գազար:
Ընթրիքին` 2 խնձոր:
Օր հինգերորդ`
Նախաճաշ` խաշած գազար եւ լիմոնի հյութ:
Ճաշ` խաշած ձուկ եւ պոմիդորի հյութ:
Ընթրիք` 2 խնձոր:
Օր վեցերորդ`
Մեկ բաժակ սուրճ:
Ճաշ` 500 գրամ խաշած հավի միս եւ գազարով աղցան:
Ընթրիք` 2 խաշած ձու եւ կաղամբով աղցան:
Օր յոթերորդ`
Առավոտյան` կանաչ թեյ:
Ճաշ` 200 գրամ խաշած տավարի միս եւ խնձոր:
Ընթրիք` խաշած ձուկ: