Եկեղեցիներում այսօր Ճրագալույցի պատարագ է մատուցվել՝ ավետելով Քրիստոսի Սբ Ծնունդը

a3   s1

 

Հայկական բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի Սբ պատարագ է մատուցվել, որի ավարտին ի լուր աշխարհի հնչել է Սուրբ Ծննդյան Ավետիսը` «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»:

Հիշեցնենք, որ Ճրագալույցի պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սբ Ծննդյան և Սբ Հարության տոներին: Ըստ Եկեղեցու՝ Սբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:

Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ։  Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսը, ինչպես նաև՝ բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի նորածին Հիսուսը:

Աղբյուրը՝ http://www.tert.am/